Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն չկարողացավ գերազանցել Պելեին

Սպորտ
a1real-santos

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին» չհաջողվեց սահմանել հերթական համաշխարհային ռեկորդը: Ազգային առաջնության 5-րդ տուրի «Բետիսի» հետ խաղից առաջ մադրիդցիները կրկնել էին բրազիլական «Սանթոսին» պատկանող արդյունավետության ռեկորդը, որը 1962-63թթ մրցաշրջանում, հիմնականում Պելեի ջանքերով, գոլեր էր խփել 73 անընդմեջ խաղերում: Սակայն «Ռեալը» սեփական դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտվեց «Բետիսին» եւ չկարողացավ սահմանել նոր ռեկորդ: Ուշագրավն այն է, որ մադրիդցիներին ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գրոհի տարավ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, որը մինչ այդ որակազրկվել էր 5 հանդիպումով՝ «Բարսելոնայի» հետ սուպերգավաթի խաղում մրցավարին հրելու համար: