Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործ չկա, փող չկա. գյումրեցի երիտասարդների բողոքը մարզպետին (տեսանյութ)

Հասարակություն
1505926441_hexine-eritasardner

Գործ չկա, փող չկա, միջոց չկա: Գյումրեցի երիտասարդները Շիրակի մարզպետին իրենց դժգոհություններն են ներկայացրել: Գյումրու երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնի անդամների և Արթուր Խաչատրյանի հանդիպումը նպատակ ուներ վեր հանել երիտասարդությանը հուզող հարցերն ու ելքեր որոնել: Ի՞նչ անի այն երիտասարդը, որը բուհ-ն ավարտելուն պես կանգնում է սեփական մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրի առաջ: Շատերն աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ` փորձելով կեցության խնդիրը լուծել: Բայց դա լուծում չէ, ասում է մարզպետը, խնդիրը հարկավոր է վերլուծել ու գտնել այն արդյունավետ ուղիները, որոնցով կլուծվի զբաղվածության խնդիրը: Ցայգ ՀԸ