Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիև. Անհրաժեշտության դեպքում Հայաստանը նորից կպատժվի (տեսանյութ)

Քաղաքականություն
105DAA3B-0800-48C7-B4FC-BF3AA204A6D7_w1023_r1_s

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, որ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսը ավելի քան 25 տարի գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ»: Նրա խոսքերով՝ Հայաստանը անտեսում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված շրջաններից»: «Երբեմն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում, մեր դեպքում դրանք 24 տարի չեն իրականացվում: Սա երկակի մոտեցում է, սա անընդունելի է»,- դժգոհել է նա: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե «Հայաստանի ռազմական սադրանքները շարունակվեն, ապա Ադրբեջանը կպաշտպանի իր բնակիչներին»: «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ՄԱԿ-ում ասել է Իլհամ Ալիևը: