Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է հայ-վրացական անդրսահմանային ծրագիրը (տեսանյութ)

Հասարակություն
1505916847_alla-vrastan

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ: Միջոցառումներին ներկա են գտնվել նաև ՀՀ-ում և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Կիսլերը և Հայքե Պաիթչը, KFW բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի, Բնության համաշխարհային հիմնադրամի Անդրսահմանային միացյալ քարտուղարություն ծրագրի ներկայացուցիչներ, երկու երկրների վարչական շրջանների պատվիրակություններ, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, փուլ III» ծրագրի շրջանակներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության նախարարության ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կողմից՝ ընդգծելու անդրսահմանային համագործակցությունը՝ կենսաբազմազանության մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման գործընթացում։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին: Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է.  «Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում: Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մենք Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային ծրագրի ներքո ունենանք բնության հատուկ պահպանվող տարածքներ, և միավորենք մեր ջանքերը կենսաբազմազանության պահպանության իրական միջավայր ստեղծելու համար, ինչը հնարավորություն է տալիս բնապահպանական ծրագրերը դարձնել մեր տարածաշրջանի ապագային միտված արդյունավետ մեխանիզմներ»: ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնապահպանական գերատեսչությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր նպաստել են մեկնարկող ծրագրի կայացմանը և համոզմունք  հայտնել, որ լավ սկիզբը կունենա այլ դրական զարգացումներ: Ըստ Ա. Մինասյանի, ներկայում  բնության պահպանությունը պահանջում է բոլորի ջանքերի մեկտեղում և միայն այդ կերպ հնարավոր է ապագայում ունենալ կայուն զարգացում: Այս նպատակով Հայաստանը պատրաստակամ է համագործակցել անդրսահմանային համագործակցության բոլոր ձևաչափերով: «Համագործակցության առանցքը կենսաբազմազանության պահպանումն է, ինչը նաև բերելու է հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների բարեկեցության բարձրացմանը: Մենք խորապես համոզված ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը հնարավորություն է տալու բոլոր նրանց, ովքեր արժեվորում են բնությունը, բնության պահպանությունը, որպես նաև ապագայի հանդեպ պարտավորություն, նաև էկոհամակարգային ծառայություններով վաստակել շատ ավելի մեծ եկամուտներ և ունենալ երաշխավորված ապագա»,- նշել է Ա. Մինասյանը և հավելել. «Շատ կարևոր է, որ բոլոր համայնքները, որտեղ կենսաբազմազանության տարրեր կան` ներգրավվեն այս ծրագրերում: Սա այն եզակի դեպքն է, որ համայքներն ակտիվ մասնակցել են ազգային պարկերի ձևավորման գործին»: Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինա Գրիգալավա իր խոսքում կարևորել է երկու երկրների համագործակցությունը և  նկատել, որ կողմերի ներդաշնակ աշխատանքը կնպաստի իրական թիրախային նպատակներին հասնել: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը բարձր է գնահատել բնապահպանական խնդիրների լուծման գործում կողմերի ներդրած ջանքերը, ինչի վկայությունն է հաջողված ծրագրի մեկնարկը: Երկու երկրների ներկայացուցիչները եղել են  Մադաթափա լճում, ծանոթացել թռչունների անդրսահմանային մոնիթորինգի գործընթացին: Հայատանի և Վրաստանի պատվիրակությունների ղեկավարները Լճի մերձակայքից տվել են երկու երկրների հեծանվորդների անդրսահմանային երթուղու մեկնարկը: ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոնում  միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայ արտադրողների արտադրատեսականուն: ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը  կարևորել է ծրագրի բնապահպանական բաղադրիչը և շեշտել էկոզբոսաշրջության արդյունքում տեղի բնակչության ներգրավման հեռանկարը: 3 4