Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
923f24ff790cfb860a1abd7e8a741814

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։ Այսօր հանրապետությունում  սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ բարձր դիմելություն չկա: Վերջին օրերի ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են ռինովիրուսներ, պարագրիպի վիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել և  սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների (ջերմություն, հազ, թքահոսություն) դեպքում դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Միաժամանակ առաջարկվում է` Հագնվել եղանակին համահունչ, Խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, Հաճախ օդափոխել փակ տարածքները, Չզբաղվել ինքնաբուժմամբ։ ՀՀ Առողջապահության նախարարություն