Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկադի Անդրեասյանը 2 տարով որակազրկվել է` ոչ մարզական պահվածքի համար (տեսանյութ)

Սպորտ
arkadi

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կոմիտեի որոշմամբ Երեւանի «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը 2 տարով զրկվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ ՀՀ առաջնության «Արարատ» - «Գանձասար-Կապան» խաղում հեռացվելու եւ ոչ մարզական պահվածքի համար: Այդ խաղն անավարտ մնալու համար «Արարատ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվել է 250 հազար դրամով: Առաջնության երեք խաղով որակազրկվել է նաեւ Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ «Շիրակի» հետ խաղում հեռացվելու եւ ոչ սպորտային պահվածքի համար: «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Նշենք նաեւ, որ «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղոին կարմիր քարտ ստացած երկու ֆուտբոլիստները՝ Արամ Մուրադյանը եւ Անդրանիկ Ոսկանյանը որակազրկվել են 1-ական խաղով, իսկ ակումբները տուգանվել են 25 հազարական դրամով: