Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Պաշտոնական
923379eda5d384212fecbba6b09e22db

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները: Կիսելով Ձեր և Մեքսիկայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: