Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական փոփոխությունը՝ Անկախության ձեռքբերում (տեսանյութ)

Քաղաքականություն
21

ՀՀ-ն անկախության 26-ամյակին ընդառաջ  այսօր լրագրողների հետ հանդիպմանը   ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն առանձնացրեց մի քանի կարևոր իրադարձություն, որ տեղի ունեցան այս ընթացքում. «Ձեռքբերումներից են` խոսքի, մամուլի ազատություն, բազմակուսակցական համակարգի գոյություն, հոգևոր մշակութային ոլորտում գաղափարական սահմանափակումների վերացում, հայոց ազգային բանակի ստեղծում»: Էդիկ Մինասյանը չմոռացավ նաեւ բացթողումների մասին. «Անկախությունն իր հետ բերեց նաև բացասական երևույթներ` աղքատություն, այնուհետև` արտագաղթ, որը կարելի է ասել ամենաբացասական երևույթն է, և այսօր էլ շարունակվում է, կոռուպցիայի որոշ երևույթներ, սոցիալական բևեռացում, որն ակնհայտ է հասարակության մեջ»: Ասուլիսին ներկա քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքով` ձեռքբերումներից ամենակարևորը սահմանադրական փոփոխություններն են, որով Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական համակարգի. «Պատահական չէ, որ ունեցանք ազգային Սահմանադրություն, որը 10 տարին մեկ վերանայվեց` մինչև եղավ լիարժեք խորհրդարանական համակարգ:  Համակարգային փոփոխություն տեղի ունեցավ, որովհետև արդեն ինքնին այլևս կենսունակ չէր կիսանախագահական կամ կիսախորհրդարանական կառավարման համակարգը, և վերը նշված բացթողումները կապված էին հենց Սահմանադրության այդ ճգնաժամի հետ»,- եզրափակեց Ղազարյանը: