Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքը միայն փողի աղբյուր չէ. տնտեսագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
tntesaget-1

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Կորպորատիվ կառավարման ֆակուլտետի դեկան, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը «Հայաստան-Սփյուռք »  համաժողովի մասնակիցներից է: Տնտեսագետն այսօր ԵՊՀ-ում արժանացել է  «Ֆրիտյոֆ Նանսեն»-ի անվան մրցանակին: Մրցանակը, ըստ տնտեսագետի պարտավորեցնող է, եւ հատկանշական է, որ Նանսենը, լինելով օտարերկրացի, օգտակար է եղել հայ ազգին: Սա օրինակ է, որով պետք է առաջնորդվի մեզանից յուրաքանչյուրը, համոզված է Կալենջյանը:  Նրա խոսքով այն պոտենցիալը,  որ կա Սփյուռքում պետք է արդյունավետ օգտագործել. «Սփյուռքը միայն փողի աղբյուր չէ, այն ուժ է: Հայաստանի կառավարությունը պետք է սովորի օգտագործել այդ ուժը: Սփյուռքի հայերը գերի չեն, նրանք ծնված չեն միայն դրամ ծախսելու համար, պետք է համատեղ աշխատանք՝ արդյունքի հասնելու համար»: Ավելին՝ տեսանյութով