Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաշյե-Լագրավ – Արոնյան (ուղիղ). Եզրափակիչ մտնելու երկրորդ փորձը (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-2

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դասական շախմատի երկրորդ պարտիայում սեւերով կհանդիպի ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հանդիպման հաղթողը կմտնի եզրափակիչ, քանի որ երեկ կայացած առաջին պարտիայում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Իսկ եթե կրկին ոչ-ոքի գրանցվի, ապա հաղթողը կորոշվի վաղը նախատեսված թայ-բրեյքում:   Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Լեւոն Արոնյան պարտիան կմեկնարկի ժամը 15:00-ին: Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով հետեւել մեր կայքէջում: