Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախության հռչակագրերից ամենաստորաքարշ տեքստը մերն էր»

Քաղաքականություն
hod-1

Հայաստանի անկախությունն անկախականների ձեռքում է, մարդիկ, որոնք կոմունիստ են եղել, և չեն կրում այդ արժեքները. «Համեմատել 90-ականների անկախական շարժումը համեմատելի չէ այսօրվա իրավիճակի հետ։ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար ոչնչացվեց, նախագահական ինստիտուտը, բայց դրան զուգահեռ կա երիտասարդ սերունդ, որն այս երկրի ներկան ու ապագան է», -ասում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշում է խորհրդային տարիների պայքարը. «Մեր հռչակած անկախությունը պետք է ոչ միայն պահենք, այլև զարգացնենք։ Խորհրդային կարգերից անկախացումը հեշտ չի եղել, զոհեր են եղել։ Անկախությունն ինքնին արժեք չէ, պետությունում պետք է ստեղծվեն զարգանալու պայմաններ։ Հայաստանի ժողովրդավարացումը դժվար է լինելու, մեր երկիրը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որ անկախություն գաղափարը չեն ընկալում, մեր պայքարը հեշտ չի լինելու, բայց նման երիտասարդների հետ կարելի է անցնել այդ ճանապարհը», ֊ասում է իրավապաշտպանը։ Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ Հայաստանն օրեցօր է իր անկախությունից հրաժարվում հօգուտ Ռուսաստանի. «Մի գիշերվա ընթացքում ԵՏՄ են մտնում այն դեպքում, երբ ոչ ոք չէր սպասում դրան։ Օրինակները շատ են։ Ապաշնորհ իշխանությունների պայմաններում մարդիկ միայն ստամոքսի համար են ապրում։ Անկախության գաղափարը ըստ էության չի գիտակցվում»։ Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի գնահատմամբ՝ նույնիսկ 1918 թվականին հայ գործիչները լավ չէին գիտակցում անկախության գաղափարը. «Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակագրերից ամենաստորաքարշ տեքստը մերն էր։ Եթե նրանք հպարտությամբ հայտնում էին անկախանալու մասին, մերոնք նշում էին՝ քանի որ Անդրկովկասյան ֆեդերացիան վերանում է, Հայաստանն էլ ստիպված է անկախանալ։ Մտայնությունը շարունակվում է այսօր»։