Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության անավարտ պայքարը. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled

Շատ հետխորհրդային պետությունների նման Հայաստանը եւս անկախության իր ուրույն ուղին է անցնում՝ սկսած այդ արժեքի վերաբերյալ 90-ականների ռոմանտիկ, երբեմն անգամ միամիտ պատկերացումներից, մինչեւ հանրային գիտակցության մեջ անկախ լինելը որպես պատասխանատվություն ընկալման սաղմնավորումը: Միևնույն ժամանակ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը գտնվում է պետական եւ աշխարհաքաղաքական ինքնության եթե ոչ ճգնաժամի, ապա ակտիվ փնտրտուքների մեջ: Անկախ պետության ձեւավորման մասին «միայն ջերմուկով կպահենք Հայաստանը» ռոմանտիկ պատկերացումները կարճ ժամանակ անց բախվեցին պատերազմի դաժանությունների, երկրաշարժի հետեւանքների վերացման ու շրջափակման, այնուհետեւ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման և դրանց մեջ ընտրություն կատարելու խնդիրների հետ: Թվում էր՝ խորհրդային կայսրության դեմ պայքարի դժվարագույն շրջանից ու արցախյան պատերազմում հաղթանակից հետո, Հայաստանի քաղաքական օրակարգում անկախության համար պայքարի շրջափուլը պետք է ավարտված լիներ, իսկ նոր սերունդը զբաղվեր զարգացման խնդիրներով։ Բայց երկու տասնամյակ անց էլ անկախության պահպանման հարցն արդիական է: Ավելին, այն դարձել է բազմաշերտ ու տեղափոխվել Հայաստանի սահմաններից ներս՝ հանրային ընկալումների տարբեր սեգմենտներ: Հատկանշական է, որ եթե ԽՍՀՄ տարիներին ամեն ինչ միանշանակ էր․ «թշնամին»՝ դրսում, իսկ դրա դեմ պայքարողները՝ հերոսներ։ Այժմ խնդիրները ներսում են, անկախության սպառնալիքն ու ինքնիշխան, ժողովրդավարական պետություն կառուցելու ձախողման մեջ մեղավորները ներսում են, պայքարը ներսի ու դրսի մեջ չէ, պայքարը մեր մեջ է ու մեր ընկալումների: Մինչդեռ հաճախ, անգամ կոռուպցիայի հետևանքով առաջացած, բնապահպանական, սոցիալական, տնտեսական, իրավական բազում խնդիրների մասին բարձրաձայնողները պիտակավորում են ու որակվում «դավաճաններ»: Անկախության համար տարվող պայքարը շարունակվում է առավել բարդ ու բազմաշերտ դրսևորումներով։ Եթե 88-ին մեծ հաշվով չէր քննարկվում, որ Խորհրդային կայսերական ճնշումները կործանարար են, ապա այժմ չի էլ ընկալվում, որ նույնքան կործանարար է անկախության համար երկրի ընդերքի հոշոտումն ու բյուջեի մսխումը: Անկախ պետականություն կառուցելու և զարգացման ուղին հարթելու գործում հատկապես կարևոր է սերունդների երկխոսությունը, անկախության արժեքի ընկալման, դրա պահպանման ու զարգացման համար պայքարի ուղիների վերաբերյալ պատկերացումների շուրջ քննարկումներն ու բանավեճերը: Պայքարողների երկու սերունդների երկխոսություն՝ «Հոդված 3» ակումբի հրավիրած «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՅՔԱՐԸ. ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ, ՄԵԿ ՆՊԱՏԱԿ» հանրային քննարկման ընթացքում: Քննարկման բանախոսներն են. ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավապաշտպան ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր ՕԼՅԱ ԱԶԱՏՅԱՆ, քաղաքացիական ակտիվիստ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ, հանրային գործիչ