Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի փաստաբանները գործադուլ են հայտարարել, դատավորը կիրառեց սանկցիաներ (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer3

Սասնա ծռեր խմբի 14 անդամների գործով 11 փաստաբան այս պահին գործադուլ է հայտարարել ու հրաժարվում է մտնել նիստերի դահլիճ՝ մասնակցելու Սասնա ծռերի գործով դատական նիստին։ Գործադուլի համար հիմք հանդիսացավ այն, որ կարգադրիչները կրկին Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին թույլ չէին տվել մտնել նիստերի դահլիճ։ Դատական նիստին մասնակցում են միայն հանարային պաշտպանները, իսկ դատավորը որոշեց սանկցիաներ կիրառել Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ ու դիմել Փաստաբանների պալատ։ Այս պահին նիստը շարունակվում է։