Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորուստ է արտագաղթը և Սփյուռքի հետ մեր հարաբերությունները. պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
media

26-ամյա Հայաստանի թիվ մեկ ձեռքբերումը Արցախի անկախությունն է, բայց ունեցել ենք նաև կորուստներ. «Չկարողացանք մեր երկրում պահել ադրբեջանահայությանը, որ այստեղ եկավ դարասկզբին։ Մեր կորուստն եմ համարում արտագաղթը և օրենքի առաջ մարդկանց անհավասարությունը»,- ասում է Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ բացասական երևույթ է անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ. «Այս ընթացքում չկարողացանք ձևավորել միջին խավ, որը կառաջնորդվի բարձր արժեքներով։ Կա անվստահություն արդարադատության նկատմամբ»։ ԵԼՔ դաշինքից պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ Անկախությունը հենց ինքնին ձեռքբերում է։ Թեև թերություններով, բայց մեծ ձեռքբերում է կայացած ու հզոր բանակ ունենալը. «Կորուստ կհամարեմ արտագաղթը և Սփյուռքի հետ մեր հարաբերությունները», -ասում է պատգամավորը։ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի պետական ինստիտուտների չկայացվածության պատճառ է պատասխանատվության նկատմամբ եղած վախը։ Բացի այդ, անկախ Հայաստանը ժառանգել է խորհրդային շրջանի պետական աշխատողներին, որոնք սովոր են եղել գողանալ պետությունից. «Անհրաժեշտ է նոր քաղաքացու տեսակ դաստիարակել, որը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը պետության առաջ»,- ասում է Թևան Պողոսյանը։