Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմանդոսը տվել է իր խորհուրդները

Հասարակություն
Dirqapahy_DOSAFum_1

Սեպեմբերի 19-ին կայացավ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում նորաստեղծ (հիմնադրվել է ս.թ. հունիսին) հասարակական կազմակերպության անդամների հանդիպումը Արցախյան ազատամարտի հերոս Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ, ով նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է, ինչպես նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» կազմակերպության անդամ այլ բարձրաստիճան սպաների հետ: Գեներալը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը՝ ստեղծել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում: Նա լսեց «Դիրքապահ»-ի տղաներին, տվեց իր խորհուրդները: Ջերմ եւ անմիջական քննարկման արդյունքում կողմերը նաեւ կիսվեցին մարտական գործողություններին մասնակցելու իրենց փորձառությամբ, ինչպես նաեւ Ազգային բանակում առկա հիմնախնդիրների կապակցությամբ իրենց մտահոգություններով: Քննարկումների արդյունքում որոշվեց սկսել ինստիտուցիոնալ համագործակցություն երկու հասարակական միավորումների միջեւ, իրականացնել համատեղ ծրագրեր, եւ այդ կապակցությամբ հուշագիր ստորագրել։ Հանդիպման ընթացքում գնդապետ Մուրադյանը «Դիրքապահ»-ի տղաների համար անցկացրեց հատուկ դասընթաց: Պայմանավորվեցին, որ դասընթացը շարունակական կլինի, ինչը թույլ կտա զորացրված տղաներին չկորցնել մարտական պատրաստականության մակարդակը, կարողություններն ու հմտությունները: Դասընթացի կարգախոսն էր «Մենք ոչ թէ պիտի լինենք որս, այլ՝ որսորդ»: Պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպմանը քննարկել համատեղ ծրագրերի նախագծեր: «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման լրատվական ծառայություն