Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները

Կարևոր լուրեր Պաշտոնական
nalbandyan-mamedyarov-634x445-300x211

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի  ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

ԱԳՆ