Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը եւ հանդիպել հայ համայնքին

Պաշտոնական
25588_b

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթից հետո կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության Նախագահի ելույթը:  Համայնքային գործիչները Նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:  -----------------------------    Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: