Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան (տեսանյութ)

Քաղաքականություն
trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը մի կողմ չդնի իր միջուկային մարտահրավերները: «Միացյալ Նահանգները մեծ ուժ և համբերություն ունի, բայց եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին, մենք այլ ելք չենք ունենա Հս. Կորեան ամբողջությամբ վերացնելուց բացի», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ–ում ելույթ ունենալիս խոսել է նաեւ Իրանի մասին եւ Իրանին «վտարյալ երկիր»  անվանել, որը բռնություն է արտահանում։ «Իրանի կառավարությունն իր կոռումպացված բռնապետությունը քողարկում է ժողովրդավարության կեղծ դիմակի տակ»,– ասել է Թրամփը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով ծաղկող երկիրը վերածել է վտարյալ պետության։ «Իրանի հետ գործարքը վնասում է ԱՄՆ–ին»,– ասել է նա եւ հավելել, որ Իրանը շարունակում է ապակառուցողական եւ խաղաղությունը սասանող վարքը, եւ միջազգային հանրությունը ստիպված է կանգնեցնել նրան։   Նրա ելույթը ռուսերեն թարգմանությամբ կարող եք լսել ստորեւ.