Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
police-1

Ոստիկանությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել սպանություն կատարելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Մեսրոպ Խառատյանին: Նա 2012 թ.-ին Թբիլիսյան խճուղում ընկերոջ վարած Նիսան ավտոմեքենայով բախվել էր Տոյոտայի: Վթարի վայր են կանչել իրենց մյուս ընկերներին, բռնություն կիրառել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել Տոյոտայի վարորդին և ուղևորին: Այդ ընթացքում Մեսրոպ Խառատյանը իր մոտ եղած սուր կտրող ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել էր ուղևորի գլխին: մանրամասները տեսանյութում