Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր մաշկն ուրիշ զգացողություն ունի». վարչապետը՝ երկրի վիճակի մասին

Քաղաքականություն
4wTM5QVrWT0

Կարեն Կարապետյանը վստահ  չէ, որ եթե կյանքը Հայաստանում լավանա, արտագաղթը կդադարի: Լրագրողներն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նկատեցին, որ մարդը մեկ տարի է, ինչ վարչապետ է, իսկ երկրում կյանքն ավելի է վատացել. «Դուք կառավարության աշխատանքի ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում: -Որ մեր մաշկի վրա զգանք եւ մարդիկ չարտագաղթեն: -Ձեր մաշկը ուրիշ զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը ուրիշ՝ ո՞նց ենք տարբերելու»: Վարչապետը պնդում է, որ իր կառավարության արձանագրած ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում եւ տարածաշրջանում: Դա իհարկե բավարար չէ, որ քաղաքացին լավ զգա. «Ո՞ր քաղաքացիներն են իրենց մաշկի վրա ինչ-որ բան զգացել, որը չէ, շատ սուբյեկտիվ գործոն է: 6,2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12,7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել»: Վարչապետն ակնարկում է, որ քաղաքացիների դժգոհությունն իրեն չի մտահոգում, ոչ մի երկրում էլ բոլորը բավարարված չեն կառավարության գործունեությունից. «Հնարավո՞ր ա մեկ տարվա մեջ բոլորինը փոխվի՝ ոչ»: Վարչապետին չի մտահոգում նաեւ սփյուռքահայերի դժգոհությունը Հայաստանի ներդրումային միջավայրից, խնդիրը սփյուռքահայերի մեջ է. «Շատերը անհաջողակ լինելով բիզնեսի մեջ, շատ քիչ բիզնեսմեն կա, որ ընդունում ա, որ ինքն ա ռիսկը սխալ հաշվարկել եւ յուրաքանչյուրին մեղադրում ա»: Լրագրողները նկատեցին, որ իշխանության գլխին արդեն 9 տարի է Սերժ Սարգսյանն է եւ տնտեսության մեջ ոչինչ չի փոխվել: Վարչապետն արդեն չէր հասկանում լրագրողներին. «Ես չգիտեմ, էս հարցը որ տալիս եք, ինչով ա ձեր կյանքը լավացնում կամ վատացնում: Ի՞նչն ա ափոխվելու ձեր կյանքի մեջ»: