Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը նկատել է՝ հոտը նվազում է

Կարևոր լուրեր Հասարակություն
Sanitek_1

Երեւանի քաղաքապետն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է աղբահանության եւ մայրաքաղաքում չդադարող գարշահոտության խնդիրներին: Մի քանի օր առաջ նա այդ հոտը պատճառաբանել էր սեխի եւ ձմերուկի աննախադեպ սպառումով, այսօր պատճառը մի քիչ մեղմացել էր. «Շոգ եղանակներն է ամենակարեւորը, որ շոգն այս տարի աննախադեպ է, բայց ես համաձայն չեմ, հոտը նվազում է»: Այո եղել են խնդիրներ աղբահավաքության հետ կապված, բայց դրանց երեւանցին պետք է ըմբռնումով մոտենա, այդպիսի շոգ քաղաքապետարանը չէր նախատեսել. «Մենք ոչ մեկս չէինք պատկերացնի, որ մեկ ամիս շարունակ 40-ից ավել կարող է ջերմաստիճանը բարձր լիներ»: Քաղաքապետն արդեն հորդորել է աղբահանող ընկերությանը, որ չնայի չնահանջող շոգին, այլ իրականացնի իր պարտականությունները: Իսկ երեւանցիներին հորդորում է իմանալ, թե կենցաղային աղբի համար կան աղբամաններ: