Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյան - Վաշյե-Լագրավ առաջին դասական պարտիան ոչ-ոքի ավարտվեց

Սպորտ
sport-aronyan-lagrav

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Լեւոն Արոնյան -  Մաքսիմ Վաշյե-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Կողմերը շատ արագ սկսեցին պարտիան եւ կարճ ժամանակում մեծ թվով փոխանակումներ արեցին: Դրանց ընթացքում Լեւոն Արոնյանը, չնայած որակ ձեռք բերեց, սակայն չկարողացավ օգտագործել այդ առավելությունը եւ 32-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց: Դասական շախմատի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Ոչ-ոքիի դեպքում զույգի հաղթողը կորորշվի թայ-բրեյքում, իսկ կողմերից մեկի հաղթանակը նրան եզրափակիչ փուլի ուղեգիր կտա: