Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք բոլորս պետք է ականջալուր լինենք Արամ Ա-ի արտահայտած մտքերին»

Քաղաքականություն
583

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադարձել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթին. «Կարծում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջին օրվա նշանակալի ելույթներից մեկը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթն էր Սփյուռքի դերի և ներգրավվածության վերաբերյալ։ Թե՛ իշխանությունը, թե՛ Սփյուռքը, թե՛ մենք բոլորս պետք է ականջալուր լինենք համաժողովի ժամանակ նրա արտահայտած մտքերին և խոսքերին։ Ողջունում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։