Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանի դիրքորոշումը ՀՀԿ-ինը չէ. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Karen-Karapetyan-3-1

Կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում չունի ՀՀ վարչապետի թեկնածուի հետ կապված. այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրան լրագրողները հիշեցրել են Գալուստ Սահակյանի խոսքերը, թե կուսակցությունում մեծամասնություն են նրանք, որոնք ուզում են վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին. «Դա կուսակցության դիրքորոշումը չէ»։ Թեմային վերաբերող հետագա հարցերն ակնհայտորեն զայրացնում են վարչապետին և նա հրաժարվում է պատասխանել իր ապագային վերաբերող որևէ հարցի։ Ինչ վերաբերում է սփյուռքի ներդրումներին և սփյուռքահայերի հոռետեսությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, վարչապետը ասում է. «Մենք ունենք սփյուռքահայեր, որոնք կառավարությունից սպասում են այն, ինչ իրենց երկրներից չեն սպասում»։ Լրագրողները հիշեցնում են սփյուռքահայ Զարեհ Փալյանի խոսքերը, թե ինքը 4 բիզնես է սկսել Հայաստանում, 4-ն էլ ձեռքից վերցրել են, վարչապետն արձագանքում է. «Թող փաստերը ներկայացնի, զբաղվենք»։ (Զարեհ Փալյանի մյուս մտքերը՝ այստեղ )