Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը կմասնակցի «Երևան Օփենին»

Սպորտ
sport-erevan-open

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր կմեկնարկի «Երևան Օփեն» թվով 2-րդ միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս տարի մրցաշարին մասնակցում են 13 երկրների 154 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետ: Նրանց թվում են նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ՝ Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, որը Հայաստանի չեմպիոնն է, մեր առաջատար շախմատիստուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Մարիա Կուրսովան:     Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այսօր նախատեսված առաջին տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կհանդիպի վարպետության թեկնածու Արամ Պլուզյանի հետ: