Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրդերը զինված են ամերիկյան զենքով (տեսանյութ)

Հասարակություն
cf1nautgTsY

Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերն անկախության հանրաքվե են հայտարարել։ Եթե այն որոշ ուժերի կողմից չկանխվի և Իրաքյան Քուրդիստանի անկախությունը դառնա իրողություն, տեղի կունենա իրավիճակի փոփոխություն ո՛չ միայն Մերձավոր Արևելքում։ Այդպիսով վերջնականապես կփլուզվի «Սայքս-Պիկո» համաձայնագիրը, որով 1916 թվականին քանոնով գծվել է մերձավորարևելյան պետությունների տարածքները. «Հիմա էլ կարելի է  համաձայնագիրը փլված համարել, քանի որ Իրաք պետությունն այլևս գոյություն չունի, նույնը և Սիրիայի մասին կարող ենք ասել, ինչ էլ որ կանպխատեսվի նրա ապագայի շուրջ։ Եվ վերջին հաշվով՝ Լիբիան հիշենք։ Հայաստանի համար կարևոր է վիճակը Լիբանանում, որտեղ մեծաթիվ հայկական համայքն կա»,- ասում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է՝ իրենք ցանկանում են դուրս գալ Իրաքի կազմից և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Քրդստանի տարածքը 40 000 ք/կմ է, ապրում է 5.5 միլիոն մարդ, որոնց մեջ նաև հայկական համայնքն է մտնում։ Բանակը ՝ 120 000  հոգի, հիմնականում զինված է ամերիկյան զենքով։ Արման Նավասարդյանի կարծիքով՝ չնայած ամերիկացի պաշտոնյաների պնդումներին, թե իրենք կողմ չեն Քրդստանի այս պահին անկախությանը, ստվերային ձևով աջակցում են քրդերի այդ ձեռնարկին. «Իրաքի Քրդստանը, որ կազմավորվելու է, դա պետք է լինի ֆորպոստ, դա պետք է լինի ստրատեգիական պարտնյոր Ամերիկային՝ Մերձավոր և Միջին Արևելքում։ Նա սկսել է Թուրքիայից ձեռք քաշել, Իրանի հետ ունի որոշ խնդիրներ, Սիրիան գիտեք ինչ վիճակում է, քրդերը դառնում են ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը»։