Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավրովն ասաց՝ գուցե ինքդ պատասխանես» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YRoN35yRXK4

Ինչու է Հայաստանի հետ ռազմական նույն միավորումում (ՀԱՊԿ) գտնվող Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք մատակարարում Ադրբեջանին, և ո՞րն էր 2016թ ապրիլյան պատերազմի նպատակը։ Մոսկվայում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հարցերն ուղղել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, երբ նա Բաքվում հանդիպել էր Իլհամ Ալիևին ու վերադարձել Մոսկվա. «Մեծ հումորի զգացողություն ունի Լավրովը, ասեց՝ գուցե ինքդ էլ պատասխանես այդ հարցին»,- պատմում է  քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Ռուսաստանի կողմից Բաքվին զենքի վաճառքի թեման շոշափվել է նաև երեկ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում։ Դրա մասին խոսել է արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։  «Զենքի շուկան մեծ շուկա է և շատ մասնակիցներ կան։ Եթե դուք դրամ ունեք, դուք զենքը կարող եք առնել ամեն տեղից։ Ադրբեջանը զենք կարող է ստանալ Թուրքիայից,Պակիստանից, տարբեր երկրներից։ Հարցը դրանում չէ։ Դրա մասին խոսեց նաև Հայաստանի նախագահը, ասաց՝ մենք դեմ չենք, որ զենքը վաճառում են Ադրբեջանին, բայց մենք կուզենայինք, որ մեզ էլ վաճառեն այդ զենքից, որպեսզի տարածքում հավասարակշռությունը շեշտակի չխախտվի։ Դա՛ է պրոբլեմը, ոչ թե զենքի վաճառքը»,- ասում է նա։ Նրա կարծիքով՝ եթե Հայաստանն ընդունի Արցախի միջանկյալ կարգավիճակը, դա կարող է հեղափոխական լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների համար. «Ադրբեջանը համաշխարհային համայնքի առաջ կընդունի, որ տարածքները Ադրբեջանինը չեն, դա պրոբլեմային տարածք է։ Ադրբեջանական կողմն ի՞նչ է ուզում, ուզում է ոչ թե Ղարաբաղի բուն  տարածքների վերադարձ, այլ 7 շրջաններից 5-ի վերադարձ։ Բայց մինչև այդ տարածքների վերադարձը ամեն ինչը պետք է թղթի վրա գրված լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում կարելի է անցնել միջանկյալ ստատուսին։ Այնքան է այդ հարցը քննարկվել, որ Սերգեյ Լավրովն այդ մասին շատ անգամ ավելի լավ գիտի, քան թե հայաստանյան բոլոր լրագրողներն ու քաղաքական գործիչները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Արկադի Ղուկասյանի։ Բոլորը գիտեն այդ մասին, բայց անհասկանալի է, թե ինչու այն տեղ չի հասնում»։ Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ Արցախի հարցը ռազմական ճանապարհով կլուծվի միայն բլից կրիգի դեպքում, եթե Ադրբեջանն օգտվի այդ պահին ունեցած ռազմական իր առավելությունից։ Լայն առճակատման միջոցով կոնֆլիկտը լուծում չի ունենա, քանի որ մեծ տերությունները դա թույլ չեն տա։