Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում չծառայած պաշտոնյաներն ի հայտ են գալու. ՊՆ նոր նախաձեռնությունը. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Vigen-Sargsyan-768x512

Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ խոսեց ազգ-բանակ կոնցեպտի մասին եւ ուշագրավ հայտարարություն արեց՝ սպասվող որոշ օրենսդրական փոփոխությունների մասին: Նա ասաց, որ քանի որ ԶՈւ-ն մեր պետության համար այդքան կարեւոր կառույց է մեր պետության եւ պետականության համար, դրանք լուծում են մեր կենաց մահու խնդիրները, չափազանց կարեւոր է, որ մեր ողջ հասարակությունը լիարժեք վստահի զինված ուժերին: Ուստի պետք է լուծեն մի քանի խնդիր. «Առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարն է եւ զինված ուժերում արդյունավետության բարձրացումը, որի ուղղությամբ զգալի քայլեր այս ընթացքում արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան: Երկրորդը՝ ընդհանուր բարեվարքությունն է: Ես այսօր, այստեղ ուզում եմ հայտարարել մի բան, որ դեռ հանրությանը չեմ հայտարարել, բայց քննարկել եմ եւ իմ գործընկերների հետ կառավարությունում եւ էթիկայի հանձնաժողովի հետ: Գիտեք, որ մենք ունենք շատ կայացած կառույց՝ Էթիկայի եւ եկամուտների հայտարարագրման հանձնաժողով կոռուպցիայի դեմ պայքարի համար: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական փոփոխություններ առաջարկել՝ պետական պաշտոնյաների հայտարարագրերի մեջ, անպայման, հայտարարագրվելու է հայտարարագրողի եւ իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը եւ ոչ միայն այն՝ ծառայել է, թե չի ծառայել, այլ նաեւ՝ ունի՞ տարկետում կամ ազատում: Իսկ եթե ծառայել է՝ կամընտիր կարողանալու է նաեւ նշել, թե մարտական հերթապահություն իրականացնող, որ զորամասում է անցել ծառայությունը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով