Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահայ. «Սփյուռքը չպետք է քաջալերի արտագաղթը» (տեսանյութ)

Քաղաքականություն
diaspora

Ամերիկահայ դաշնակցական Տիգրան Պապիկյանը Սփյուռքին էլ է մեղադրում Հայաստանից արտագաղթի չդադարող հոսքի համար. «Սփյուռքի մեղավորությունը նրանում է, որ նախ պետք չէ քաջալերել արտագաղթը»,- ասում է Տիգրան Պապիկյանը: Հայաստանի իշխանություններին ինքը չի մեղադրի արտագաղթի համար՝ թող իրենք իրենց մեղադրեն: Բայց եթե արտագաղթը չդադարի, կունենանք պետություն առանց ժողովրդի «Մենք անձնասպանության ճամփան բռնած ենք»: Սփյուռքահայ հյուրը հիասթափված է՝ արտագաղթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ընդհանրապես թեմա չէ՝ այդ դեպքում ինչի համար ենք հավաքվել. «Այսօր մարդուժի պակասը զգալի է գործի ոլորտների մեջ, շատ շուտ ատի պիտի զգացվի բանակի մեջ, երբ բնակիչներ չկան», - կարծում է  պարոն Պապիկյանը: Գրիգոր Սողոմոնյանը Ավստրալիայի դաշնակցական է՝ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը: Ինքը չգիտի, թե ինչու են հայաստանցիները փախչում Հայաստանից: Հույս ունի դրանց պատասխանն ստանալ այս համաժողովից, որտեղ արտագաղթը թեմա չէ: Փոխարենը Հայաստանում տնտեսական մենաշնորհը նրան տեսանելի է. «Ավստրալիո մեջ մոնոփոլի գոյություն չունե»,- նկատել է տալիս նա: Պարոն Սողոմոնյանն ասում է, որ մենաշնորհն անընդունելի երեւույթ է: Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը չի ուզում գանգատվել Հայաստանի իշխանություններից: «Եթե գանգատ ունիս, պիտի մնաս Հայաստան, պետք է աշխատես, պետք է փորձես, որ լավանա հայերուն վիճակը»,- կարծում է ավստրալահայը: Արա Նաջարյանը 3 անգամ ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, այդ ընթացքում մոտ 20 հազար հայաստանցի է հաստատվել Գլենդելում: Իր հեռահար նպատակների հետ արտագաղթը չի խոսում. «Մենք կըսենք, որ մենք Արեմտյան Հայաստանը կուզենք թուրքերի ձեռքեն: Ո՞վ պիտի ապրի, եթե տան մեզի: Եթե այսօր Աստված գա ասե, որ Վան եւ այլ մարզերը ձեզի է՝ Հայաստանինը, ո՞վ պետք է ապրի»- ասում է պարոն  Նաջարյանը։ Ի դեպ, Գլենդելի նախկին քաղաքապետը լսել է, որ Հայաստանում ընտրությունները կեղծելով է ձեւավորվում իշխանությունը: Նա չի զարմանում՝ իսկ որտե՞ղ չեն կեղծում. «Իմ ընտրությունս, որ ամեն 4 տարի կունենամ, ես տեսած եմ սխալներ, իմ աչքերովս, ոչ Հայաստան, ոչ Ռուսաստան, Գլենդել, Կալիֆորնիա»: Այնուամենայնիվ, պարոն Նաջարյանը ստիպված է համաձայնվել, որ Գլենդելում իրականացված կեղծիքների հետ իշխանությունը կապ չունի: Այս դեպքում նրա լուծումը պարզ է՝ հավաքվեք եւ ձեր ձայնը տվեք նրան, ում ուզում եք: Այդպես էլ ասում է՝ 4 տարի հետո Ամերիկան Թրամփին չի ընտրելու. «Եկող ընտրություն արդեն սկսած են աշխատելու, որ նախ ընտրությունները բոլոր հավասար եւ արդար լինի, եւ հավաքենք մարդիկներ, որ քվե տան, այդ ձեւով պիտի փոխենք մեր նախագահ, մեր մարզպետ»: Ի դեպ, Արա Նաջարյանը չի բացառում, որ մեր մոտ էլ, ինչպես Ամերիկայում, ընտրությունների արդյունքների վրա ազդում է Ռուսաստանը: