Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը՝ փոխզիջումից վախեցող սփյուռքահային. «Չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք Մարսելում». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
8778_hq

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ սփյուռքահայերից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց՝ «մեկ բառ կա, որը սարսափեցնում է հատկապես Մարսել քաղաքի հայրենասերներին: Այդ բառը փոխզիջում բառն է: Ինձ խնդրեցին ձեզ հարցնել՝ մենք ի՞նչ ունենք զիջելու եւ բանակցությունների մեջ այդ բառը՝ փոխզիջում, օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան ասաց. «Մեկը ինձ ասում է, որ վերջապես պետք է լուծե՛լ Ղարաբաղի խնդիրը, լուծե՛ք, այլեւս չենք կարող սպասել, պետք է լուծե՛լ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում՝ լուծե՛ք: Ասում եմ՝ եկեք դուք լուծեք, մինչեւ հիմա մենք չէի՞նք ցանկանում լուծել, բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե բանակցային գործընթացում որտեղ էինք եւ որտեղ հասանք եւ միջազգային հանրությունը որտեղ էր եւ որտեղ հասավ՝ ըմբռնման իմաստով մեր դիրքորոշումների եւ մեր մոտեցումների: Իմ ուղերձում ես նշեցի, թե քանի հայտարարություններ են արել եռանախագահող երկրները, որոնք ասում են՝ այո, Ադրբեջանն է խախտում, Ադրբեջան, մի՛ քննադատիր եռանախագահողներին, մի՛ փորձիր տեղափոխել այլ ձեւաչափեր այս բանակցային գործընթացը: Եթե դուք կարծում եք այդ փոխզիջումներից որեւէ մեկը վախեցնող է, այդքան մարդիկ կան Մարսելում, չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք այնտեղ Մարսելում, գիտեք, չեմ կարծում, որ Ադրբեջանը, այդքան որ հօգուտ իրեն բաներ լիներ, հիմա մինչեւ հիմա չէր համաձայնվի: Ադրբեջանը խի՞ չի համաձայնվում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով