Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանին սպառնացողը պարբերաբար փոխում է անուն-ազգանունը (տեսանյութ)

Հասարակություն
arayik-papikyan

Մեկ ամիս առաջ կեղծ օգտատերը սպառնալիքներ էր հնչեցրել փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին: Մեկ ամիս հետո նա դեռ հայտնաբերված չէ. «Սպառնալիքների մասով իմ կամ իմ  ընտանիքի անդամների վերաբերյալ գործ չի հարուցվել»,- «Ա1+»-ին ասաց  փաստաբան Արայիկ Պապիկյանը:  Քրեական գործը հարուցել է   մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու փաստի առիթով:  Արայիկ Պապիկյանը  նախաքննության ընթացքից տեղյակ է այնքանով, որ ճանաչվել է տուժող. «Թե ինչ  քննություն է կատարվում  եւ ինչ գործողություններ են կատարվում, ես որեւէ տեղեկություն չունեմ»:  Փաստաբանը համոզված է ՝ սպառնալիքները կապված են   Սասնա ծռերի եւ Ժիրայր  Սեֆիլյանի եւ մյուսների գործով որպես պաշտպան հանդես գալու հետ:  «Այդ սպառնալից  նամակները , ընդհանրապես վերջին ամիսներին տեղի ունեցածը դրանք տրամաբանական շղթայի մաս են կազմում: Այս ամենն  ուղղորդվում է մի տեղից կամ մի կառույցից: Ես կասկածներ ունեմ, որ այդ նամակներ ուղարկող անձն ինքը  պարզապես շարքային քաղաքացի չէ:  Արայիկ Պապիկյանին սպառնացել էր կեղծ օգտատեր Էմմա Սահակյանը: «Երբ ես ներկայացա ոստիկանության  համապատասխան ստորաբաժանում բացատրություն տալու վերաբերյալ ,  ոստիկանությունում գտնվելու ժամանակ արդեն այլ անունով էր հանդես գալիս: Օրեր անց բոլորովին այլ անուն է դարձել: Ես ինքս դա տեսել եմ եւ կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում քննիչը,  նկատել է այս բոլոր փոփոխությունները»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբանը սակայն չի պատրաստվում այդ մասին  տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին՝ հակառակ դեպքում դա կնշանակի, որ ինքն է քննություն տանում՝ սպառնալիքներ հնչեցրած անձին հայտնաբերելու ուղղությամբ. «Այդ դեպքում ինչով են զբաղվում իմ աշխատավարձից ստացված հարկերով վճարվող ոստիկանության աշխատողներն ու քննիչները»:  Արայիկ Պապիկյանը  համոզված է՝  սպառնալիքներ հնչեցրած անձը չի հայտնաբերվելու. «Որոշ ժամանակ կձեւացնեն, որ քննություն են տանելու, եթե իհարկե տանում են: Մի օր էլ կհայտնեն, որ  կատարող անձի չհայտնաբերման ուժով քրեական գործը կարճում ենք եւ վերջ»: Գործի քննությունն իրականացվում է  Վաղարշապատի քննչական բաժնում: