Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին

Քաղաքականություն
sefilyan-varuzhan

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 2014 թ.-ից 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին տեսակցելու է գնացել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա ֆեյսբուքում հայտարարություն է տարածել. Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝ ա) Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։ բ) ՔԿՀ վարչակազմը ապօրինի կերպով ինձ թույլ չտվեց մուտք գործել այն մասնաշենք, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը։

Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավորների առաջ հարուցվող նման ապօրինի խոչըդոտների կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջիկայում այս թեման մանրամասն քննարկման կդրվի ԱԺ-ում։