Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի ռազմական այրերը խոսում հայերի ցեղասպանության մասին. Արցախի ՄԻՊ. Առավոտ

Քաղաքականություն
Ruben-Meliqyan-768x512

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը խոսեց հայատյացության մասին: Նա ասաց, որ կարող է տեսանյութ հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի ռազմական այրերը խոսում հայերի ցեղասպանության մասին, «Ադրբեջաներենով երկու անգամ ասում են, որ մենք ձեզ ցույց կտանք ցեղասպանություն»: Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հակառակորդներին պետք է բացատրել, հասկացնել, որ հայատյացությունը խոսքի ազատության դրսեւորում չէ, ցեղասպանության մոտիվացիա է ստեղծվել այդ մարդկանց մոտ, իսկ մենք գիտենք ցեղասպանության 100 տարի առաջվա պատմությունը»: Նա ներկայացրեց պատերազմական վայրագությունների օրինակներ, խոսեց, ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքի մասին: 3 կետերում է եղել, որ քաղաքացիական անձինք կամ զինծառայողներ հայտնվել են իրենց վերահսկողության ներքո, ընդհանուր առմամբ 31 հոգի, կամ խոշտանգման են ենթարկվել, կամ մարմինների անարգման, ընդ որում՝ կազմակերպված երեւույթի հետ գործ ունենք. «Հայատյացության այն մակարդակը, որ ադրբեջանական հասարակությունում առկա է, դրսեւորվելու է նման իրավիճակներում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով