Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրուգվայի հայկական գաղութն անորոշության մեջ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
urugvay-415x265-1

Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն լրագրող Դիեգո Կարամանուկյանն այս օրերին Հայաստանում է: Լրագրողը մտահոգված է Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններով. «Ադրբեջանը Ուրուգվայում դեսպան ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Հեռավորությունը բավական մեծ է տնտեսական կապեր հաստատելու համար, բայց փոխարենը կարելի է զարգացնել մշակութային կապերը, տուրիզմը»: Ուրուգվայում 15 հազար հայ կա, երկու հայկական դպրոց, բայց մշակութային կյանքն ակտիվ չէ: Հայկական գաղութն անորոշության մեջ է,  հայկական կազմակերպությունները փակվում են, կազմակերպվող  միջոցառումները՝  քչանում:  Չնայած դրան, Դիեգո Կարամանուկյանի խոսքով՝ Ուրուգվայում կա հայկական երաժշտական ինքնություն. «Ուրուգվայում կան մարդիկ,  որոնք հայկական բառ չգիտեն, բայց հայ երգը լսում են:  Ժամանակին  «Ռադիո Արաքս»-ը հեռարձակվում էր ամեն օր, հիմա միայն շաբաթ  եւ կիրակի, որովհետեւ ուժ չունի տեղի հայությունը, մարդ չկա, գովազդ չկա»: Ավելին՝ տեսանյութով