Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնականների փոխանակում՝ ՀՀ և Չինաստանի միջև

Հասարակություն
radik

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջևհամագործակցության մասին Համաձայնագիր: Ստորագրվեց նաև Համաձայնագիր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միջև Երևանի պետական համալսարանում Չինաստանի հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին: «Մենք ուրախ են հանդիպել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Մեր նպատակն է գիտական  կապեր հաստատել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: Այս ստորագրվող փաստաթղթերը խթան կհանդիսանան այդ կապերի զարգացման համար: Ես հրավիրում եմ ՀՀ ԳԱԱ նախագահին և ԵՊՀ ռեկտորին այցելել Չինաստան»,- իր խոսքում ասաց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց չինական կողմի հետ գիտական կապերի խորացման այս հնարավորությունը: «Համաձայնագիրը, որ մենք ստորագրում ենք, կդառնա այն փաստաթուղթը, որով շահագրգռված ենք և մենք, և չինական կողմը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված Համաձայնագրով նախատեսվում է`գիտնականների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, դասախոսություններ և գիտաժողովներ, գրքերի և գիտական հանդեսների փոխանակում, գիտահետազոտական արդյունքների համատեղ հրապարակումներ: Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ  ԳԱԱՓիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: 18.09.2017թ.