Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ» - «Գանձասար-Կապան» 0-2․ Մարզիչների հետխաղյա կարծիքները (տեսանյութ)

Սպորտ
Untitled-collageսոո

 «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը «Արարատի» հետ անավարտ հանդիպումից հետո (2-0) կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է առաջնության մրցավարության որակի թեմային: Խաղի վերջնամասում դաշտի տերերի ավագ մազիչ Արկադի Անդրեասյանը բուռն դժգոհություն էր արտահայտել մրցավարությունից, եւ նրա ու գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի լեզվակռվի պատճառով խաղն ընդհատվել էր: Մրցավարն էլ դադարեցրել էր խաղը: -Նման դեպքերը չեն գեղեցկացնում մեր ֆուտբոլը: Առանց այդ էլ, մեզ մոտ իրավիճակը երանելի չէ: Ճիշտ չէ ամբողջ մեղքը բարդել մեկի կամ մի քանիսի վրա: Մարզիչներն ու մրցավարները պետք է կարողանան զիջումների գնալ: Պետք է հարգենք միմյանց: Մեր մրցավարների մակարդակը համապատասխանում է առաջնության մակարդակին,-ասել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը: «Արարատի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը խաղի ավարտի ասուլիսի ժամանակ նույնպես անդրադարձավ մաիջատեպին: --Մեր ֆուտբոլիստին՝ Արգիշտի Պետրոսյանին ,րզակիցը վայր գցեց: Իրոք կար խախտում, բայց մրցավարը չսուլեց: Մեր ֆուտբոլիստն էլ ասաց մրցավարին, թե ինչու չի նշանակում տուգանք: Անցավ մի պահ, հետո Արգիշտիին դեղին քարտ ցույց տվեց: Պարոն Անդրեասյանն էլ այդ ընթացքում ասաց մրցավարին, թե ինչու է դեղին քարտ տալիս: Այս խոսակցությունն է եղել: Մինչ այդ միջադեպը, մեր քիմի 4 ֆուտբոլիստ դեղին քարտ էր ստացել ու երեք դեպքում մեր ֆուտբոլիստները վեր էին կենում, ցանկանում բացատրություն ստանալ մրցավարից եւ միանգամից պատժվում էին դեղին քարտով: Եղավ անտեղի լարվածություն, այնուհետեւ կանգնացրեց խաղը, Արկադի Անդրեասյանին հրավիրեց դուրս: Երկու րոպե էր մնացել, հաշիվն էլ 0-2 էր, ու ոչ մի պատճառ չկար, որ Անդրեասյանին ցանկանում էր հեռացնել տեխնիկական գոտուց: Մրցավարի գործողություններում թե միտում եմ տեսնում, թե ցածր մակարդակ,-ասել է Սաֆարյանը: