Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի գոլը  օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» ջախջախել մրցակցին   (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-17.09.

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերտոնին»:   Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Վալենսիան բացեց հաշիվը եւ առաջ մղեց տանտերերին: Դրանից հետո, սակայն, մանչեսթերցիները երկար ժամանակ չէին կարողանում ամրապնդել հաջողությունը: «Կարմիր սատանաներին» այդ հարցում օգնեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 83-րդ րոպեին կրկնապաըկեց հաշիվը՝ խփելով իր անդրանիկ գոլը Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Հինգ րոպե անց մեր ֆուտբոլիստը փոխարինվեց, սակայն նրա խաղընկերները շարունակեցին իր կողմից սկսած գործը եւ վերջին րոպեներին եւ երկու գոլ գրանցեցին «Էվերտոնի» դարպասը: Աչքի ընկան Լուկակուն ու Մարսյալը:   «Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր եւ հավասարվեց առաջնության առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: 21641544_1584853924912006_1048080226_n