Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին. լրացված (տեսանյութ)

Հասարակություն
shamshyan

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների՝ ճանապարհ փակելը կայանում է նրանում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։ Ավելին՝ այստեղ Մոտավորապես ժամը 22-ին Հաղարծին գյուղում բացվել է միջպետական ավտոճանապարհը: Հաղարծինի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այդ նպատակով Հաղարծին է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ով  հանդիպել է ճանապարհը փակածների հետ: Որոշվել է, որ առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզ կժամանեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ կքննարկեն նրանց բարձրացրած խնդիրները, որպեսզի դրանց լուծում տան: