Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ աշխատակազմից այցելել են հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանին

Հասարակություն
hayk-kyurexyan

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հերթական՝ չհայտարարված այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ի թիվս ազատությունից զրկված այլ անձանց հանդիպել և առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հետ: Այցիարդյունքների, այդ թվում՝Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակի առնչությամբ արդեն իսկ գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ