Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գարո Փալյանին

Պաշտոնական
8776_hq

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր: