Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի մարզում մայրը ննջասենյակում հայտնաբերել է տղայի կախված դին. shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
6e257fbeadd22644bd5c126ca84c1d3a

Սեպտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:  Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է 66-ամյա մայրը:  Ավելին՝ այստեղ