Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն է

21751297_1522830101127147_2582985143438798705_n-1

Աեպտեմբերի 16-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Եզրաս Սրբազանը կատարել է գործարար Սամվել Կարապետյանի որդու պսակադրությունը։ Նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Համացանցում արդեն առաջին կադրերն են հայտնվել, որոնցում երևում է, որ հանդիսությունը կազմակերպված է ազգային հայկական ավանդույթների համաձայն։ Կարենի ընտրյալը Լիլիթ անունով մի աղջիկ է։ Պսակադրությունն անցավ Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում։   Հարսանեկան հանդիսությունը տեղի ունեցավ «Սաֆիսա» սրահում, ուր, սովորաբար, իրենց միջոցառումներն են նշում Մոսկվայի ունևոր հայերը։ Նույն ռեստորանում է տեղի ունեցել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի հարսանիքը։ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է եղել, ինչպես նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը եւ ուրիշներ: https://www.youtube.com/watch?v=Wiox2TILBTQ 21743140_1522830231127134_293768487728492871_n 21740133_1522830014460489_6330041931447516791_n