Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտն» առաջին պարտությունը հասցրեց «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ տուրի կենտրոնական խաղում աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի ընդգծված առաջատար «Շիրակին»: Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, չնայած տանտերերը խաղային առավելություն ունեին եւ մի քանի գոլային պահեր ստեղծեցին: Մասնավորապես, 27-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» շարունակեց ակտիվ գրոհները, որի արդյունքում 54-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը բացեց հանդիպման հաշիվը: 70-րդ րոպեին «Շիրակը» մնաց 10 հոգով, քանի որ հարձակվող Արամ Մուրադյանը երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման 86-րդ րոպեին «Ալաշկերտը» 11մ հարվածի իրավունք ստացավ, սակայն Միհրան Մանասյանի հարվածը ետ մղեց շիրակցիների դարպասապահ Անատոլի Այվազովը: Խաղավարտից երկու րոպե առաջ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց արդեն «Ալաշկերտի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը: «Շիրակը» մնացած ժամանակում չկարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ արդյունքում առաջին պարտությունը կրեց առաջնությունում՝ 0:1: Չնայած անհաջողությանը, շիրակցիները 15 միավորով շարունակում են վստահ գլխավորել աղյուսակը: «Ալաշկերտը» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր եւ կրկին բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Բանանցին»:    https://youtu.be/8xJRxubfuzI