Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հյուրընկալում է աշխարհահռչակ հայերի. նրանց մեջ է Միշել Լեգրանը

Հասարակություն
a5b510f1327375dc403229c84494a9d4

2017-ին լրանում է ‹‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի գործունեության տասնամյակը, որի առթիվ հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների՝ ավելի քան 110 հերոսներ, ինչպես նաև հաղորդաշարի անվանի բարեկամներ՝ իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտտին, աշխարհահռչակ խոհարար Ժերար Գեխարոն ԱՄՆ-ից, ֆրանսիացի կինոարտադրող Քրիստիան Աղդանը և այլոք։ Պատվավոր հյուրերի շարքում են լեգենդար Միշել Լեգրանը և Գարո Փալյանը։ Սեպտեմբերի 18-ին ասուլիս կտան ‹‹Ծագումով հայերի›› հեղինակ-վարող Մանանա Հակոբյանը, հաղորդաշարի հերոսներ՝ հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, բժիշկ ռեպրոդուկտոլոգ Վիգեն Սեփիլյանը, լիբանանահայ գեներալ Փանոս Մանջյանը, երգչուհի Ռոզի Արմենը, ‹‹Մեգերյան կարպետ›› ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը, պատվավոր հյուր Գարո Փալյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ։   Բանախոսները կներկայացնեն հոբելյանական միջոցառումների մանրամասները, կանդրադառնան հայրենիք այցելության  շրջանակներում նախատեսվող մյուս ծրագրերին։ Սեպտեմբերի 18-ին ժամը 20։00-ին «Մեգերյան կարպետ» ընկերությունում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված «Մեգերյան կարպետ» ընկերության 100-ամյակին և «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին։ Սեպտեմբերի 19-ին ժամը 10։00 ‹‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի 10-ամյա հոբելյանի շրջանակներում Հայաստան ժամանած  գործարար Արթուր Ասատրյանը, Թուրքիայի Մեջլիսի պատմագավոր Գարո Փայլանը և հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Արթուր Ասատրյանի կողմից թանգարանին կնվիրաբերվեն Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք վերջինս ձեռք է բերել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միքայել Մինասյանի աջակցությամբ և Վատիկանի գաղտնի արխիվների աշխատակից Վալենտինա Կարախանյանի օժանդակությամբ։ Սեպտեմբերի 19-ին ժամը 18։30-ին տեղի կունենա տոնական համերգ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։