Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Փայլանը Հայաստանում է. նա հանդես կգա ելույթով

Քաղաքականություն
garo-paylan1

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը ժամանել է Երեւան: Սա ընդդիմադիր պատգամավորի առաջին այցն է Հայաստան: Կարո Փայլանը կմասնակցի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին: Սեպտեմբերի 19-ին նա հանդես կգա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» զեկույցով: