Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Իվանչուկ – Արոնյան. սեւերին հարկավոր է ոչ-ոքի (տեսանյութ)

Սպորտ
a1ivanchuk-aronyan

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները: Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը դասական շախմատի երկրորդ պարտիան կանցկացնի սեւ խաղաքարերով, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Երեկ կայացած առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ է տարել եւ այժմ առջեւում է 1:0 հաշվով: Կիսաեզրափակիչ մտնելու համար մեր շախմատիստին հարկավոր է նվազագույնը ոչ-ոքի խաղալ այս պարտիայում: Հայ շախմատասերները Իվանչուկ – Արոնյան սկզբունքային մրցավեճը կարող են ուղիղ եթերով հետեւել մեր կայքէջում: