Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պետք է իսկապես օրգանիկ մթերք ունենանք, ոչ թե կեղծ. նախարար

Հասարակություն
nkar-2

Այսօր Երեւանում 4-րդ անգամ անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը: Հայաստանի բոլոր մարզերից գյուղատնտեսները հավաքվել են՝ ցույց տալու իրենց բերքն ու բարիքը, ծանոթանալու հարեւանների արտադրանքին ու ձեռք բերելու նոր ծանոթություններ: Գյուղմթերքով լի տաղավարների մի մասն այսօր զբաղեցնում են օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները: Այս պահին նրանք բոլորն անցումային փուլում են: Վստահ են՝ շուտով կունենան առողջ, անվնաս, բնական՝ օրգանիկ մթերք: Լոռու մարզից Սամվել Ավագյանը արդեն երկու տարի է՝ օրգանիկ մեղր է արտադրում: Համոզված է, այսպես իր արտադրանքի պահանջարկը ավելի կբարձրանա, քանի որ առողջ սննդի կարեւորությունը տարեցտարի ավելի են հասկանում: nkar 1 Օրգանիկ մթերքի կարեւորության մասին է խոսում նաեւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գործընթացն արդեն սկսված է, սակայն փորձնական շրջանում այն միայն միկրոտնտեսություններն են փորձարկում. «Չեմ կարծում, որ նպատակ ենք դնում, որ ամբողջ Հայաստանը անցնի օրգանիկ գյուղատնտեսության, մենք նպատակ ենք դրել, որ այնտեղ որտեղ կա շուկա, կա հնարավարություն եւ պահանջարկ, կազմակերպենք օրգանիկ գյուղատնտեսություն: Իսկ եթե ապագայում լինի մակրոտնտնտեսությունների անցման պահանջարկ, մենք շատ հանգիստ, նախկին փորձն էլ հաշվի առնելով , կարող ենք անցնել դրան»: nkar 4 Նախարարն այս գործընթացում կարեւոր համարեց նաեւ վերահսկողությունը. «Մենք պետք է իսկապես օրգանիկ մթերք ունենանք, ոչ թե կեղծ: Օրգանական գյուղատնտեսությունը հստակ պահանջներ ունի՝ չօգտագործել հակաբիոտիկներ, պարարտանյութ: Կան ընկերություններ, որոնք սերտիֆիկացնում են ֆերմերին, ստուգում են նրան, մենք պետք է հետեւենք, որ բոլոր կանոնները պահպանվեն»: nkar 3 Փառատոնն իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի կազմակերպիչները վստահ են, որ կունենան ավելի քան 12 000 այցելու: