Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը

Հասարակություն
16c15aec46d5c0273a24a4259de7b07a

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները): Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից: