Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն փարիզյան խաղարկությանը

Սպորտ
a1marmnamarzik-16.09.

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է երեք մարզիկ՝ Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) եւ Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում մինչեւ սեպտեմբերի 27-ը, որից հետո մեր թիմը կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին՝ աշխարհի առաջնությանը: Այն կկայանա հոկտեմբերի 2-8-ը։