Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Երևանում երաժշտության տոն է. կփակվի Աբովյան փողոցի մի մասը

Կարևոր լուրեր Հասարակություն
111111111111111

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա Երևանի Երաժշտական Երեկո փառատոնը: Աբովյան փողոցը փակ կլինի Թումանյանից-Պուշկին հատվածում: Միջոցառմանը ներկա են լինելու հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ կատաարողներ՝ Լևոն Մալխասյանն իր ջազ բենդով, Գոռ Սուջյանը, Կամի և Ընկերներ նախագիծը: Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու համաշխարհային աստղ, որի անունը գաղտնի է մնալու մինչև 22:30: Քաղաքացիները հնարավորություն կունենան պարել, համտեսել ուտեստներ ու խմիչք, զմայլվել բարմենների շոուով: Մուտքն ազատ է: